Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

2014-ի վերջին ռուբլու արժեզրկումը կհասնի 8 տոկոսի

2014-ի վերջին ռուբլու արժեզրկումը  կհասնի 8 տոկոսի
11.10.2014 | 12:50

ՌԴ ֆինանսների նախարարության երկարաժամկետ ռազմավարական ծրագրավորման դեպարտամենտի ղեկավար Մաքսիմ Օրեշկինը չի բացառել, որ 2014-ին ՌԴ-ում ինֆլյացիան կարող է կազմել 8 տոկոս: Այս մասին հաղորդում է interfax.ru-ն: Օրեշկինի կարծիքով, սակայն, ռուբլու արժեզրկումն իր գագաթնակետին կհասնի հաջորդ տարվա սկզբին:

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևն էլ ասել է, թե ինֆլյացիան 2014-ի վերջին կգերազանցի ծրագրված 7,5 տոկոսը, և կան ռիսկեր, որ տարվա արդյունքների համաձայն այն կարող է կազմել 8 տոկոս: ՈՒլյուկաևի կարծիքով` «կան բավականին բարձր ռիսկեր» 2015-ին ռուբլու արժեզրկման նպատակային կանխատեսման գերազանցման համար՝ մինչև 5,5 տոկոս: Ալեքսեյ ՈՒլյուկաևը, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը բնութագրել է որպես պայթյունավտանգ:





Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ